Photo Mission. Եզրափակիչ ցուցահանդես-մրցույթ /լուսանկարներ/

Հոկտեմբերի 21-ին Գյումրու Խաչքարերի պուրակում բացվեց Photo Mission ծրագրի եզրափակիչ ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էին 83 լուսանկարներ` առանձնացված ըստ 4 թեմաների` «Աղքատությունը Գյումրիում», «Բնապահպանական վիճակը», «Քաղաքի ճարտարապետական տեսքը» և «Մանուկներ. Հայացք առաջ»: Ցուցահանդեսին զուգահեռ անցկացվում էր նաև մրցութային քվեարկությունը, որը իրականացվում էր Like-երի միջոցով: Ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն առաջացրեց գյումրեցիների շրջանում, ինչի մասին է խոսում քվեարկությանը նրանց ակտիվությունը` 259 Like: Continue reading Photo Mission. Եզրափակիչ ցուցահանդես-մրցույթ /լուսանկարներ/

Առաջին ֆոտոառաքելության երթուղին

Առաջին ֆոտոառաքելության համար ընտրված է հիմնականում Սավոյան և Դանիելյան փողոցի հարող տարածքները: Այս տարածքները հիմնականում բնակեցված են սոցիալական ծանր պայմաններում գտնվող ընտանիքներով: Լուսանկարները կատարելուց հետո մասնակիցները կհավաքվեն Իսուզի տարածքում և կկազմակերպվի քննարկում:   Continue reading Առաջին ֆոտոառաքելության երթուղին

Ֆոտոառաքելություն #1. Աղքատությունը Գյումրիում

Photo Mission ծրագիրը մեկնարկում է ֆոտոառաքելությունների շարքով, որի ժամանակ երիտասարդները խմբով այցելելու են քաղաքի տարբեր վայրեր և միասին լուսանկարելու են քաղաքի խնդիրները: Ծրագրի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ այս բաժնում, միջոցառումների գրաֆիկը այստեղ է, իսկ բոլոր նորություններին տեղեկանալու և քննարկումներին մասնակցելու համար հետևեք մեր ֆեյսբուքյան էջին: Եթե դուք ներկայացնում եք որևէ ակտիվ խումբ կամ կազմակերպություն, և կուզենայիք ձեր խմբով մասնակցություն հայտնել ծրագրին, կարող եք միանալ … Continue reading Ֆոտոառաքելություն #1. Աղքատությունը Գյումրիում